
Օքսֆորդի համալսարանը հետազոտություն է անցկացրել` պարզելու համար, թե ուսանողները, ԲՈՒՀ-ն ավարտելուց հետո, ապահովվում են աշխատանքով, թե ոչ,-գրում է բրիտանական Telegraph-ը: Արդյունքների համաձայն` 3.500 շրջանավարտից 200-ը դիպլոմը ստանալուց հետո կես տարվա ընթացքում չի կարողացել իր մասնագիտությամբ աշխատանք գտնել: Օքսֆորդի նախկին ուսանողներից շատերն այսօր աշխատում են վաճառող-խորհրդատուներ ու մատուցողներ: Համալսարանի կարիերայի ծառայության տնօրեն Ջոնաթան Բլեքի կարծիքով` սրանք ժամանակավոր դժվարություններ են: