«Ասել են` թոշակն էլ են կտրելու, բա ո՞նց չաշխատի». հայրենադարձված գերու մայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս հայրենադարձված գերի Արսեն Խոջոյանի առողջական վիճակը չի լավանում:

Արսենի մայրը` Սվետլանան, Armlur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ չնայած դրան` որդին Սևանում աշխատում է, անձրևի տակ անասնապահությամբ է զբաղվում:

«Պիտի տանեինք նորից հիվանդանոց, բայց ընդհանրապես գումար չունենք: Հիվանդանոցում օգնում են, ուղղակի ճանապարհածախս չունենք: Հիմա վարկի խնդիրներ ունենք, չենք կարում փակենք: Դրա համար էլ աշխատում ա: Ի՞նչ անենք, ո՞նց անենք: Էտ վիճակում գնաց աշխատի»,- ասաց հայրենադարձված գերու մայրը:

Վերջինիս փոխանցմամբ` բանկից իրենց ասել են, որ վճարումների ուշացման դեպքում ժամկետանց կգրանցեն, ինչն էլ ստիպել է 22-ամյա Արսենին գնալ աշխատելու:

«Ասել են` թոշակն էլ են կտրելու, բա ո՞նց չաշխատի: Գագիկ Ծառուկյանն ա խոստացել օգնի, տեսնենք` ինչ կլինի: Գոնե որ օգնեն վարկը ուշ փակենք, լավ կլինի: Ուրիշ բան չենք ուզում»,- ասաց Արսեն Խոջոյանի մայրը:

Հիշեցնենք, որ 22-ամյա Արսեն Խոջոյանը Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղից էր և ադրբեջանական գերության մեջ հայտնվել էր ոչխարներին արածեցնելիս` տեղանքում մոլորվելու հետևանքով: 

Տաթև Հարությունյան




Լրահոս