Ուսումնասիրված 134 բուժհաստատություններից 109-ի մոտ ՏՄՊՊՀ -ն խախտումներ է հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեղերի վաճառքով զբաղվող թվով 15 ընկերությունների եւ 12 բուժհաստատությունների նկատմաբ այսօր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) հարուցեց վարչական վարույթներ: ՏՄՊՊՀ-ն այս ոլորտում իրականացնելով ստուգումներ՝ մի շարք խախտումներ էր բացահայտել: “Բուժհաստատությունների կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով մրցույթներ չեն հայտարարվել, իսկ որոշ դեպքերում դրանք կրել են ձևական բնույթ”,- այսօր հրապարակելով խախտումները ՝ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Ըստ նրա՝ ուսումնասիրված 134 բուժհաստատություններից 109-ի մոտ նման խախտում է հայտնաբերվել: “26 բուժհաստատությունների կողմից կազմակերպված 37 մրցույթները ձեւական բնույթ են կրել եւ մրցույթին մասնակցած դեղ վաճառող 7 ընկերություններից մշտապես մրցույթը շահել է նույն ընկերությունը, իսկ մյուսները դուրս են մնացել ինչ-որ տեխնիակակն խնդիրների պատճառաբանությամբ”,- հանձնաժողովի կողմից կատարած բացահայտումները ներկայացրեց Մանուկ Միքայելյանը: Բացի այդ, նաեւ հանձնաժողովի կողմից հայտնաբերվել են դեպքեր, երբ բուժհաստատությունները մրցույթների ավարտից հետո ինքնակամ հրաժարվել են մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության հետ պայմանագիր կնքելուց:Արտակ Շաբոյանը հիշեցրեց, որ ստուգումներն իրականացվել են պետության կողմից տրամադրված դեղորայք ձեռք բերելու և անվճար տրամադրելու կարգով բոլոր տնտեսվարողների շրջանում:  




Լրահոս