
Այժմ խորհրդարանում ընթանում են խորհրդարանական լսումներ, որոնք նպատակ ունեն ուսումնասիրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառները: Հիմնական զեկույցը ներկայացնում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա հայտարարեց, որ դեռ հունիսի 1-ին էր հայտարարվել սակագների վերանայման պրոցեսի մասին: Նազարյանը հավելեց, որ իրենք ներկայացրել են նաև սակագնի բարձրացման բոլոր հիմնավորումները:
«Ինչո՞վ է պայմանավորված ֆինանսական ճեղքվածքը: Ատոմակայանը վերալիցքավորման և վերանորոգման աշխատանքներից հետո ավելի ուշ մտավ ցանց, քան նախատեսված էր, որի պատճառով էլեկտրաէներգիա չարտադրվեց», – մանրամասնեց նա:
Նազարյանի խոսքով` իրենք այդ ամենի պատճառով վնասներ են ունեցել, և 80 օր ատոմակայանը միացել է էլ ցանցերից: