Ուկրաինացի ազգայնականները կտտանքների են ենթարկել ռուս լրագրողներին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի զինվորականների կողմից գերեվարված «Զվեդա» հեռւստաալիքի լրագրող Եվգենի Դավիդովը Մոսկվա վերադառնալուց հետո հոսպիտալացվել է: Տուժածը բուժում կստանա Ն.Բուրդենկոյի անվան հիվանդանոցում:

Եվգենի Դավիդովի և Նիկիտա Կոնաշենկովի մոտ բժիշկները բազմաթիվ հեմատոմաներ և ուժեղ սթրես են հայտնաբերել: Դավիդովի մոտ հայտնաբերվել է նաև լսողությոն խանգարում, հետագա հետազոտության արդյունքում պարզվել է, որ նրա մոտ պայթել է ականջի թաղանթը: Այս մասին Интерфакс-ին հայտնել են հիվանդանոցից:

«Զվեզդայի» աշխատակիցներ Եվգենի Դավիդովը և Նիկիտա Կոնաշենկովը ձերբակալվել էին «Աջ սեկտորի» ազգայնականների կողմից հունիսի 14-ին Սլավյանսկի մոտակայքում:

Ինչպես հայտնել էր «Զվեզդա» մեդիահոլդինգի տնօրեն Ալեքսեյ Պիմանովը, լրագրողներին ազատ արձակելու համար ազգայնականները պահանջել են 200 հազար դոլար: Սակայն, գործընկերներին հաջողվել է ազատել առանց փրկագին վճարելու՝ բացառապես դիվանագիտական ճանապարհով:

Հունիսի 16-ին լրագրողներին հանձնել են Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին, ինչից հետո նրանք կարողացել են վերադառնալ Մոսկվա:




Լրահոս