Ինտերպոլի փնտրած թուրք ահաբեկչին ձերբակալել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առանձնապես վտանգավոր թուրք ահաբեկչին, որին Ինտերպոլը փնտրում էր 2013թ.-ի դեկտեմբերից, ձերբակալել են Վոլգոգրադի մարզում: Անվտանգության ֆեդերալ ծառայության և Ինտերպոլի համատեղ ջանքերով նա ձերբակալվել է Մոսկվայից Դոնի Ռոստով մեկնելու ճանապարհին, որտեղ նա սովորում էր բուհերից մեկում: Այժմ վճռվում է նրա արտահանձնման հարցը:

Ձերբակալված գրոհայինին մեղադրում են Թուրքիայում ահաբեկչության ակտերի կազմակերպման, ղեկավարման և ֆինանսավորման մեջ, հայտնում է Интерфакс-ը: ՆԳՆ տարածքային գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավարի խոսքով, նա Թուրքիայում միմյանց դեմ պայքարող կուսակցություններից մեկի անդամ է:




Լրահոս