
Բաքվում անցկացվող ՆԱՏՕ-ի «Rose-Roth» սեմինարի ժամանակ ադրբեջանական պատվիրակության ղեկավար Զիաֆետ Ասկերովը պաշտոնապես առաջարկել է Հայաստանին հեռացնել ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովից:
Նման պահանջը Ասկերովը հիմնավորել է՝ նշելով, որ ապացուցված է Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից իրականացվող ահաբեկչությունների փաստը, և ՆԱՏՕ-ի համագործակցությունը նման ահաբեկչական պետության հետ անթույլատրելի է:
«ՆԱՏՕ-ն դադարեցրել է հարաբերությունները Ռուսաստանի հետ, երկու տարով զրկել է Ռուսաստանին ՆԱՏՕ-ի ԽՎ-ում քվեարկելու իրավունքից: Այդ դեպքում ինչո՞ւ, չնայած օկուպացիային և ահաբեկչությանը, Հայաստանը չի հեռացվում այս կառույցից: Մենք պահանջում ենք ՆԱՏՕ-ի ԽՎ-ից պարզություն մտցնել այս հարցում», – հայտարարել է Ասքերովը: