armlur.am -ին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրամիության արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության` ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրեն Իլկա Լայտինենին:Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացումը, որի օրակարգը, կողմերի հավաստմամբ, տարեցտարի հարստանում է նոր ոլորտներով: Սահմանների կառավարման ոլորտում փոխգործակցությունը և սահմանային անվտանգության ապահովումը Հայաստանի համար արդիական խնդիր համարելով` Նախագահ Սերժ Սարգսյանն այդ տեսանկյունից կարևորել է ՖՐՈՆՏԵՔՍ-ի գործադիր տնօրենի այցը մեր երկիր: Նախագահն ընդգծել է, որ նշված ուղղությամբ նախաձեռնված բարեփոխումների շրջանակում ընթացիկ տարվանից Հայաստանում սկսվելու են ենթակառուցվածքների ամբողջական վերափոխման, սարքավորումների վերազինման և անձնակազմի վերապատրաստման ուղղությամբ աշխատանքները: Հանրապետության ղեկավարը հույս է հայտնել, որ ՖՐՈՆՏԵՔՍ-ի օժանդակությամբ այդ աշխատանքները հաջողությամբ ավարտին կհասցվեն: ԵՄ արտաքին սահմաններում համագործակցության օպերատիվ կառավարման գործակալության գործադիր տնօրենը գոհունակությամբ է նշել, որ այցի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և ՖՐՈՆՏԵՔՍ-ի միջև ստորագրվելու է գործառնական համագործակցության համաձայնագիր, որը փոխադարձաբար օգտակար կլինի և՛ Հայաստանի, և՛ գործակալության, և՛ ԵՄ երկրների համար:
Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իլկա Լայտինենին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ