Այսօր խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, նշելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պատճառները, մատնանշեց ատոմակայանի ուշ շահագործումը, որն էլ առաջացրել է էլեկտրաէներգիայի պակաս:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց Նազարյանից, թե ինչու պակաս էլեկտրաէներգիան չեն վերցրել Երևանի ՋԷԿ-ից, որտեղ սակագներն ավելի մատչելի են, այլ փոխարենը վերցրել են Հրազդանի ՋԷԿ-ից:
Նազարյանը պատասխանեց, որ ատոմոկայանի՝ 88 օր կանգնելու պատճառով պակաս էլեկտրաէնեգիա են արտադրել, բացը Երևանի ՋԷԿ-ից չեն լրացրել, քանի որ այդտեղի ավելի էժան էլեկտրաէներգիայով այն մատակարարել է հոսանք և ռեզերվ չուներ, իսկ ՀՀ-ի ամենամեծ Հրազդանի ՋԷԿ-ն ունի այնքան ռեզերվներ, որ այն կարող է բավարարել ՀՀ պահանջը: