Եզդիները չեն հանձնվի և կստիպեն հարգել իրենց ազգային օրենքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին մի խումբ եզդիներ հավաքվել են ՄԻՊ գրասենյակի առջև և իրենց խնդրանք են ցանկանում փոխանցել ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանին:

Հավաքի պատճառը, ինչպես տեղեկացավ Armlur.am-ը, երեկ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումն է, որով առաջին ատյանի դատարանի վճիռը մնաց անփոփոխ, և 22-ամյա Էդիկ Ազմանյանը աղջիկ փախցնելու համար դատապարտվեց 4 տարվա ազատազրկման:

Ազմանյանի հարազատները մեզ հայտնեցին, որ չեն հանձնվելու ոչ մի դեպքում և ամեն ինչ անելու են, որպեսզի իրենց իրավունքներն ու ազգային օրենքները հարգվեն Հայաստանում:

Եզդիները տեղեկացրին նաև, որ ՄԻՊ գրասենյակում իրենց որոշածը վերջացնելուց հետո կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ:

Տաթև Հարությունյան




Լրահոս