![](https://armlur.am/wp-content/uploads/2012/02/21//18542.jpg)
Ավստրալիայում գրանցվել է բլիթներից պատրաստված աշտարակի բարձրության համաշխարհային ռեկորդ,- տեղեկացրել է ABC News երկուշաբթի` փետրվարի 21-ին: Այս նվաճման հասել է խոհարար Էնդի Ռոբելեմը: Նրան հաջողվել է բլիթները դասավորել 76 սմ բարձրությամբ:Խոհարարի խոսքերով` ինքն ու իր օգնականները բլիթների բարձրության ռեկորդը սահմանելու համար պարապել են ավելի քան հիսուն ժամ: