Ազգային ժողովում էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության որոշման վերաբերյալ լսումների ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչու՚՞ է սեփական նախաձեռնությամբ վերանայում սակագինը: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը նախ նշեց, որ էներգետիկայի մասին օրենքում հստակ ձևակերպում կա, որ սակագները կարող են վերանայվել կամ հայտերի առկայության դեպքում, կամ էլ` հանձնաժողովի որոշմամբ:
«Մասնավորապես մենք ունենք գրություններ, որ մեզ գրել են, պաշտոնական գրություններ՝ բոլոր էլեկտրաէներգիա արտադրող կայաններից՝ տեղափոխող, բաշխող, բոլոր ընկերություններից, նույնիսկ կան երկու-երեք գրություններ, դրանցից մեկում նաև պահանջում են հունվարի մեկից սակագները վերանայել, մենք ասացինք՝ տարին կփակվի, կգնա, կհարթվի ֆինանսական ամբողջ դժվարությունը»,- ասաց նա:
Նազարյանը պաշտոնապես հայտարարեց, թե իրենք բոլոր ընկերություններից ունեն գրություններ՝ պահանջի տեսքով, որ դրվում է սակագնի վերանայման հարցը: Նա տեղեկացրեց, որ այդ պահանջով 11 ընկերություն է դիմել, բացառություն է միայն Որոտանի կասկադը, այն էլ՝ հասկանալի պատճառներով: