
Ռուս գիտնականները հայտնաբերել են աշխարհի ամենահին ծաղիկը, տեղեկացնում է The Telegraph-ը։Stenophylla տեսակի ծաղիկը վերացել էր դեռ 30 հազ տարի առաջ, սակայն գիտնականներին հաջողվել է գտնել դրա սառած հյուսվածքները, ինչի շնորհիվ հնարավոր է եղել վերստին կենդանություն հաղորդել ծաղկին։ Ելնելով այս փորձից, գիտնականները կարծում են, որ հնարավոր կլինի վերակենդանացնել սառցե դարաշրջանի կենդանիներին, այդ թվում՝ մամոնտներին։