
Մաշա անունով սև ագռավը` Չիտայի քաղաքային կենդանաբանական այգուց, կանխագուշակել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակը Հարավային Կորեայի հավաքականի հետ հանդիպմանը:
Ագռավի կարծիքով` ռուսաստանցիները հաղթելու են 2:0 հաշվով: Այս մասին INTERFAX.RU-ին հայտնել է կենդանաբանական այգու տնօրեն Ալեքսանդր Կիբալինը:
«Մաշա ագռավը 8 տարեկան է, նա կարողանում է ասել «պապա» և հաչալ: Երբ նա ասում է «պապա», ցանկություն է կատարվում», – հայտնել է նա:
Ռուսաստանի և Հարավային Կորեայի հավաքականները ֆուտբոլի Աշխարհի առաջնության իրենց հանդիպումը կանցկացնեն բրազիլական Կույաբա քաղաքում: Նրանք առաջնության 32 մասնակիցներից վերջինը դաշտ դուրս կգան: