Աղջիկ փախցրած ոստիկանության աշխատակիցն ազատ է արձակվել, իսկ մյուսները… (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնել էինք, այսօր Արմավիրի մարզի մի խումբ եզդիներ բողոքի ակցիա էին կազմակերպել, որի պատճառը դարձել էր Էդիկ Ազմանյանի` աղջիկ փախցնելու համար 4 տարվա ազատազրկումը:

Քիչ առաջ եզդիները հավաքվել էին ՀՀ Գլխավոր դատախազության շենքի առջև և գոռում էին, թե իրենց նկատմամբ Հայաստանում անարդարություններ են իրականացվում` չնայած այն հանգամանքին, որ իրենք Հայաստանում ապրում են հայկական օրենքներին ու պահանջներին համապատասխան:

Դատապարտյալի հարազատների համար անհասկանալի է, թե ինչու է նման որոշում կայացվել այն դեպքում, որ մարդիկ պարզապես ցանկացել են ընտանիք կազմել և երջանիկ լինել:

Ուշագրավ է այն փաստը, որ գործում, որպես այդպիսին, տուժողներ չկան: Աղջիկը, ում փախցրել էր 24-ամյա Էդիկը, տվել էր իր համաձայնությունը, իսկ այս պահին հոգեկան ծանր ապրումների հետևանքով, անկողնային ռեժիմի մեջ է:

Հավաքված եզդիները նշեցին նաև, որ «Եզդիների միության» նախագահ Ազիզ Թամոյանը ոչինչ չի անում իրենց օգնելու կամ աջակցելու համար:

Ինչպես Armlur.am-ին հայտնեցին եզդի դատապարտյալի հարազատները, դեպքի օրը ներկա են եղել են 3 հոգի, որոնցից մեկը`  ՀՀ ՈԶ պայմանագրային զինծառայող է, և նրան նույնպես մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով` մարդու կամիքին հակառակ զրկել ազատությունից: Սակայն, ի տարբերություն Էդիկ Ազմանյանի և մյուս դատապարտյալ Գոռ Գալստյանի` ոստիկանության աշխատակիցը ազատ է արձակվել:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան




Լրահոս