սինթետիկ մսից պատրաստված բիֆշտեքս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Fat Duck հայտնի լոնդոնյան ռեստորանի սեփականատեր Հեստոն Բլումենտալը հրավիրվել է պատրաստելու աշխարհում առաջին բիֆշթեքսը սինթետիկ մսից, որն ,- տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:Այս ծրագրի հեղինակն է Մարկ Պոստը: Նրա լաբորատորիայում այժմ հասունանում է այն նյութը, որով պետք է պատրաստվի 300 հազար դոլար արժողությամբ բիֆշտեքսը: Վանկուվերում գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի ամանամյա համաժողովի ժամանակ Պոստը հայտարարել է, որ այս տարվա հոկտեմբերին իրենք մտադիր են աճեցնել կովի մկանային եւ ճարպային հյուսվածքներ: Գիտնականները նշում են, որ սինթետիկ մսի օգտագործումը թույլ կտա խուսափել կենդանիներին ոչնչացնելուց: 




Լրահոս