Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ներկա է եղել Գերմանիայի և Պորտուգակիայի հավաքականների խաղին, որում իր երկրի թիմը հաղթանակ է տարել:
Խաղից հետո կանցլերը մտել է ֆուտբոլիստների հանդերձարան` Գերմանիչայի հավաքականի ֆուտբոլիստների հաղթանակի առթիվ շնորհավորելու նպատակով: Մերկելը լուսանկարվել է թիմի խաղացողների հետ:
Գերմանիայի հավաքականի ռմբարկու Լուկաս Պոդոլսկին սելֆի է արել կանցլերի հետ և այդ լուսանկարը զետեղել է Twitter и Facebook սոցցանցերում, տեղեկացնում է Time ամսագիրը:
Հիշեցնենք, որ Գերմանիա-Պորտուգալիա խաղն ավարտվել է 4:0 հաշվով հոգուտ Գերմանիայի: Ի դեպ, 4 գոլերից երեքը խփել է Թոմաս Մյուլլերը: