ՀՀԿ-Ն ՍԽԱԼՎԵԼ ԷՐ ԻՐ ՀԱՇՎԱՐԿՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ հաջորդ ամիս կայանալիք համագումարի վերաբերյալ բավական զավեշտալի պատմություն է բացահայտվել: Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն նախապես որոշել էր համագումարն անցկացնել մարտի 17-ին, սակայն հետագայում ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվեց փոխել օրը եւ համագումարը նշանակել մարտի 10-ին: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, քանի որ ՀՀԿ-ում ամեն ինչ բարձիթողի վիճակում է, տեւական ժամանակ նրանք չեն էլ նկատել, որ ԱԺ ընտրությունների առաջադրումները սկսվում են մարտի 12-ից, ուստիեւ համագումարը հարկավոր է անել մինչեւ այդ ժամկետը: Եւ ահա, երբ պարզել են, որ իրենց համագումարը, այդ թվում՝ համամասնական ցուցակի ներկայացումը ժամկետանց կարող են լինել, ՀՀԿ ԳՄ-ում արագ փոխել են օրը՝ առաջադրման ժամկետի մեկնարկից երկու օր առաջ: ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, սակայն, մեզ հետ զրույցում հերքեց այս տեղեկությունները: Թեեւ հասկանալի է, որ նման բաները ՀՀԿ-ն պաշտոնապես չէր էլ հաստատի:




Լրահոս