Շոտլանդական նրբերշիկ` ԱԱ-2014-ի մասնակից երկրների «ազգային համերով»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շոտլանդացի մսագործ Ջեյմս Հեյգը նրբերշիկներ է պատրաստել Բրազիլիայում անցկացվող ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը մասնակցող երկրների ազգային ավանդույթներին համապատասխան համերով. տեղեկացնում է STV Aberdeen-ին:

Նրբերշիկների ռուսաստանյան տարբերակը խոզի մսի և օղու համ ունի, շվեցարականը` խոզի մսի և պանրի, հոլանդականը` խոզի մսի, քաղցրահամ ջրի և վաֆլիների: Այս կամ այն երկրի հավաքականի՝ աշխարհի առաջնությունից դուրս մնալու դեպքում համապատասխան նրբերշիկները կհանվեն վաճառքից:

«Քանի որ Շոտլանդիայի հավաքականը չի մասնակցում Աշխարհի առաջնությանը, ստեղծվեց այս գաղափար, որ մրցարշավի ընթացքում մեր երկրում աշխուժություն տիրի: Հունիսի 9-ից, երբ գնորդներն առաջին անգամ հնարավորություն ունեցան գնելու մեր արտադրանքը, վաճառվել է 1500 տոննա նրբերշիկ», – նշել է Հեյգը:




Լրահոս