Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն այս ամենի համար մեղադրել էր «Հանրապետական» մեծամասնությանը: Անդրադառնալով քննադատություններին, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց.
«Շատ լավ բաների մասին խոսեց սիրելի կոլեգաս` ցնցումներ, ստաբիլիզացիոն ֆոնդեր, ցածր վարկեր և այլն: Հենց քաղաքական այն ուժն է, որը լրիվ բարոյական իրավունք ունի՝ այս թեմաներով մեզ կշտամբելու, մեզ տխրահռչակ կամ այլ անուններով է դիմում, որովհետև ինքը մտածում է, որ ամբողջ հայ ժողովուրդը մութ ու ցուրտ տարիները և իրենց քաղաքականությունը վաղուց արդեն մոռացել է, և մեզ կարող է քննադատել: Բոլորովին էլ այդպես չէ, սիրելի՛ պարոն Զուրաբյան»,-շեշտեց նա: