Ժողովրդական խոսք կա. «Երկու հայի գլուխ մի կաթսայում չի եփվում»:
Թե ում են տեսնում հայերը ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում, հարցը տարբեր պատասխաններ ստացավ, բայց դրանցից ոչ մեկը մյուսին չհամընկավ: Թեկուզ մինչ նախագահական հաջորդ ընտրություններ ժամանակ դեռ շատ կա, այսուհանդերձ, մարդկանց նախապատվությունները խիստ տարբեր են:
Armlur.am-ի զրուցակիցները մի հարցում էին միայն համակարծիք. նրանց մեծ մասը ՀՀ նախագահի պաշտոնում ոչ մեկին չէր տեսնում և բոլորից էր հիասթափված:
Մնում է հուսալ, որ 1-2 տարի հետո, երբ նախագահի ընտրությունների շունչն ավելի զգալի լինի, մարդիկ համեմատաբար կողմնորոշված կլինեն:
Տաթև Հարությունյան, Աշոտ Գաբրիելյան, Տիգրան Սարգսյան