Armenian text to speach

«Կառավարությունը մտահոգ է էլեկտրաէներգիայի թանկացման համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք այն ամենը, ինչ ներկայացվում է պատգամավորին, ներկայացվել է նույնությամբ կառավարությունում:

Նա նաև ցանկացավ տեղեկանալ նաև,  թե  արդյո՞ք ընդհանուր էներգետիկ համակարգը ենթարկվել է աուդիտի, ինչու՞ ստեղծված իրավիճակը կանխատեսելի չէր նախորդ սակագնի բարձրացման ժամանակ, ինչու՞ քաղաքացիները պետք է տույժ-տուգանք վճարեն կազմակերպությունների վերցրած վարկերի համար, քննարկվե՞լ է արդյոք ֆինանսական ճեղքվածn այլ ֆինանասկան աղբյուրներով լրացնելու մասին հարցը, և այդ սակագներn ի՞նչ ազդեցություն կունենան տնտեսության վրա:  

Նազարյանը նշեց, որ  կառավարությունը տեղյակ է և շատ մտահոգ ստեղծված վիճակի վերաբերյալ, քանի որ ինքը ներկայացրել է բոլոր խնդիրները կառավարությանը:   Նազարյանը նաև նշեց, որ կազմակերպություններում առանձին-առաձին աուդիտ իրականացվել է: Նրա խոսքով` գործոնների մի մասը կանխատեսելի էին, ու գիտեին, որ մյուս տարի առաջանալու են խնդիրներ, բայց կային գործոններ, որոնք իրենց հայտնի չէին:




Լրահոս