Թուրքիայում ձերբակալել են վարչապետի պահակազորի անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայում ձերբակալվել են վարչապետի պահակային ծառայության մի շարք պաշտոնյաներ, տեղեկացնում է TRT Haber-ը: Պաշտոնյաները ձերբակալվել են վարչապետի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու գործով:

Հաղորդվում է, որ այս գործով արդեն 12 մարդ է ձերբակալված. նրանց անունները չեն հրապարակվում:

Փետրվարի 25-ին թուրքական լրատվամիջոցմերը տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ «Սալամ» ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող օպերացիայի շրջանակներում գատնալսվել է մոտ յոթ հազար մարդու հեռախոսային խոսակցություններ:

Խոսքը գնում է թե՛ իշխող, և թե՛ ընդդիմադիր կուսակցությունների հետ կապված անձանց, ինչպես նաև վարչապետի ընտանիքի անդամների մասին: Այս օպերացիայի շրջանակներում գաղտնալսվել են նաև թուրքական հետախուզության պետ Խական Ֆարիդի, երկրի վարչապետի և նախագահի հեռախոսները:

Վարչապետ Էրդողանը ԱՄՆ-ում բնակվող հասարակական-կրոնական գործիչ Ֆետհուլլա Գյուլենին մեղադրել է  այն բանում, որ հենց նրա գլխավորած շարժման ներկայացուցիչներն են գաղտնալսումներ կատարել: Էրդողանը կոչ է արել Ֆետհուլլա Գյուլենին չմիջամտել Թուրքիայի գործերին, և մեղադրել է ԱՄՆ-ի նրան սատարելու մեջ:

Թուրքիան պահանջում է արտահանձնել Գյուլենին, սակայն ԱՄՆ-ը հայտարարել է, որ դա հնարավոր չէ:

загруженное (1)

 




Լրահոս