ԵԽԽՎ համազեկուցողների մոտ ՀԱԿ-ը բարձրացրել է մարտի 1-ի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստան ժամանած ԵԽԽՎ համազեկուցողներ Աքսել Ֆիշերի ու Ալան Միլի հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցությունը բարձրացրել է իրենց հուզող մի քանի հարցեր: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Առաջինը վերաբերում է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը, քանի որ, եթե ժամանակին ԵԽԽՎ-ն մեծ պատասխանատվությամբ մոտենար այդ իրադարձություններին, պատժվեին Մարտի 1-ի կազմակերպիչներն ու մեղավորները, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն իր քաղաքացիներին գնդակահարելու հրաման չէր տա:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ն ու համազեկուցողները նորից անդրադառնում են Մարտի 1-ի իրադարձություններին իրենց հետևողական աշխատանքի արդյունքում, այսինքն՝  Զուրաբյանի ներկայացմամբ`  լինելով ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, այդ կառույցում հետևողականորեն բարձրացրել է Մարտի 1-ի հարցը:

Նշենք նաև, որ ՀԱԿ խմբակցությունից առաջ ԵԽԽՎ համազեկուցողները ԱԺ-ում հանդիպել են «Ժառանգություն», ՀՅԴ և ՕԵԿ խմբակցությունների հետ:




Լրահոս