Երեկ` կառավարության նիստի ավարտից հետո, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լծվեց «սուրբ» գործի: Հաշվի չառնելով եղանակային անբարենպաստ պայմանները` նա մասնակցում էր Վարդանանց տոնին նվիրված քայլերթին: Վարչապետի կողքին էին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը: Սարգսյանն ու Մարգարյանը, հասնելով Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածք, կանգնեցին ու ժպիտը դեմքներին` սկսեցին հետեւել միջոցառման ընթացքին: Որքան փորձեցինք մտաբերել, թե Հայաստանի ամենացեղակրոն Հանրապետական կուսակցությունն ինչպես էր տոնել Վարդանանց տոնն անցած տարիներին, չհիշեցինք: Քանի որ տարին նախընտրական է, դրա համար էլ ՀՀԿ-ն աշխատում է` անտեսելով ձյունն ու անձրեւը: Նկատենք, որ միջոցառման հիմնական մասնակիցները 18-20 տարեկան երիտասարդներ էին, որոնք «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ ԵՊՀ-ի ուսանողներ են, իրենց դասերից ազատել եւ ուղարկել են այդ միջոցառմանը մասնակցելու համար:
ԴԱՍԱԴՈՒԼ` ՀԱՆՈՒՆ ՀՀԿ-Ի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ