ՃՆՇՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հավաստի տեղեկություններով` «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտակ Հակոբյանի նկատմամբ ճնշում է գործադրվում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ ճնշումների պատճառով Հակոբյանը ստիպված մեծ քանակությամբ դեղահաբեր է ընդունում: Լուրը փորձեցինք ճշտել արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Գոռ Ղլեչյանից` հետաքրքրվելով, թե ինչ վիճակում է գտնվում այդ դատապարտյալը, եւ ինչ ճնշումներ են գործադրվում նրա վրա: Վերջինս վստահեցրեց, որ նման բան չկա, եւ դատապարտյալի մոտ դեղահաբեր չեն կարող հայտնվել, քանի որ ամեն ինչ վերահսկվում է: Հավելենք, որ հենց նույն դատապարտյալի հետ է կապված ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ-ի պետի տեղակալ Նարեկ Հարությունյանի կալանավորումը: Հիշեցնենք, որ արդեն նախկին պաշտոնյան կասկածվում էր 4000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ: Այդ գումարի դիմաց Հարությունյանը դատապարտյալին պետք է տեղափոխեր «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, բայց ինքն է հայտնվել այնտեղ, քանի որ ձերբակալելու պահին կոտրել է ոտքը:




Լրահոս