Բաքվում մթնոլորտը շարունակում է թեժանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր, հունիսի 17-ին, Բաքվում շարունակվող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև սկանդալ է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական АПА գործակալությունը:

«Հարավային Կովկաս` մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով «Rose-Roth»-ի 86-րդ սեմինարի քննարումների հերթական թեման է եղել Վրաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը:

Ըստ ադրբեջանական կայքի, քննարկման ժամանակ հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը ասել է, որ կողմ է ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը: Այնուհետև նա ռեպլիկ է արել ադրբեջանցիների հասցեին, նշելով. «Մենք այստեղ խոսում ենք կայունության, գործընկերության մասին, իսկ ադրբեջանական կողմը մեզ ագրեսոր է անվանում: Մենք կայունություն ենք ցանկանում, և ոչ թե պատերազմ»: Հակադարձելով նրան՝ ադրբեջանական պատվիրակության անդամ Հուդրատ Հասանգուլիևը պահաջել է հայկական պատվիրակության ղեկավարից «դադարեցնել երկերեսանիությունը»:

Հասանգուլիևը դիտողություն է արել նաև ՆԱՏՕ ԽՎ պաշտոնական անձանց հասցեին, ասելով. «Ես Ադրբեջանի՝ եվրաինտեգրման մոլի կողմնակից եմ եղել, սակայն վերջերս փոխել եմ կարծիքս: Դրա պատճառը ղարաբաղյան հակամարտության հետ կապված Արևմուտքի լռությունն ու անգործությունն է: Ես համարում եմ, որ այս հարցով Ադրբեջանն արդեն պետք է բանակցություններ վարի և լեզու գտնի Ռուսաստանի հետ»:




Լրահոս