Պուտինն ու Էրդողանը զրուցել են Ուկրաինայի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է մայիսի 25-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Ուկրաինայում ստեղծված իրավիճակը. հաղորդում է РИА Новости-ն:

«Ղեկավարները, մասնավորապես, մտքեր են փոխանակել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ` նախագահական ընտրությունների համատեքստում: Պուտինն ընդգծել է իր լուրջ անհանգստությունը Կիևի իշխանությունների կողմից երկրի հարավ-արևելքում շարունակվող պատժիչ օպերացիայի հետ կապված՝ հույս հայտնելով, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը կդադարեցնի ուժային գործողությունները քաղաքացիական բնակչութան դեմ և կաշխատի ուղիղ երկխոսություն հաստատել տարածքների ներկայացուցիչների հետ», – ասվում է Կլրեմլի մամլո ծառայության հաղորդագրությունում:




Լրահոս