42-անյա թմրավաճառ Քրիստոֆեր Միտչելը Ֆլորիդայից, որի քաշը 240 կիլոգրամ է, թմրանյութ թաքցնելու խորամանկ եղանակ է հորինել: Սակայն ոստիկանությունը միևնույն է, բացահայտել է դեպքը, քանի որ տղամարդը սարսափելի նյարդայնացած է եղել. տեղեկացրել է BuzzFeed-ը:
240 կիլոգրամ քաշ ունեցող թմրավաճառը, դժվար թե, կռահեր, որ իր բիզնեսը կխորտակվի չկապած ամրագոտու պատճառով: Այդուհանդերձ, հենց այդ հանգամանքն է գրավել ոստիկանների ուշադրությունը: Նրանք կանգնեցրել են Միտչելին և մեքենայում գտնվող նրա 38-ամյա «գործընկեր» Քեյթիան Ռոբերտսին: Գեր ամերիկացին հայտարարել է, որ չի կապել ամրագոտին, քանի որ այն շատ կարճ է իր մարմնի համար:
Ոստիկաններն արդեն պատրաստվել են տղամարդուն ընդառաջել, երբ նրանցից մեկը նկատել է, որ մեքենայի ուղևորները խիստ նյարդայնացած են: Նրանց տվյալները ոստիկանական համակարգչում զետեղելով՝ իրավապահները պարզել են, որ երկուսն էլ բազմիցս ձերբակալվել են թմրանյութերի պահման և վաճառքի համար:
Այդ ժամանակ դեպքի վայր է հրավիրվել հատուկ մասնագետը խուզարկու շան հետ: Շունը հոտոտելով հայտնաբերել է թմրանյութերով պայուսակը վարորդի ճարպաշերտերում: Այնտեղ 23 գրամ մարիխուանա է եղել: Քրիստոֆեր Միտչելի մեքենայից գտել են նաև գուլպա, որի մեջ թաքցված է եղել 7 հազար դոլար, ատրճանակ և կոկաին: