Երեկ` երեկոյան, տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ նիստը: Սերժ Սարգսյանի մասնակցությամբ կայացած նիստը կարճ է տեւել: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքերով` քննարկվել են միայն ներկուսակցական խնդիրները: ՀՀԿ-ն անդրադարձել է նաեւ առաջիկա համագումարի կազմակերպչական խնդիրներին: Ի դեպ, վերջին շրջանում ՀՀԿ գիշերային նիստերը կարծես թե սկսել են միապաղաղ բնույթ ստանալ. նոր պաշտոնանկությունների մասին որոշումներ այլեւս չեն կայացվում. հավանաբար, ՀՀԿ-ն որոշել է գետն անցնելու ժամանակ չփոխել ձիերը:
ՆՈՒՅՆ ՁԻԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ