Տանը կուտակված աղբի պատճառով ամերիկացին բնակվում է տանիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեխաս նահանգի Հարավային Հյուսթոն քաղաքի բնակիչն այնքան ժամանակ չի մաքրել իր տունը աղբից, մինչև որ աղբն իրեն տնից «դուրս է գցել»: Արդեն մեկ տարի է՝ ամերիկացին բնակվում է տան տանիքում. նա այնտեղ շատ լավ է զգում. հայտնում է  Daily Mail-ը:

Փնթի ամերիկացու` աղբի հետ «բարեկամության» պատմությունն արդեն 10 տարի է: Անհայտ պատճառներով նա ոչ մի դեպքում չի ցանկանում տանը մաքրություն անել: Այն փաստը, որ փտող աղբի ահռելի պարկերի պատճառով ինքը ստիպված է բնակվել տանիքում, ամերիկացուն չի հուզում:

Մի անգամ նրան նույնիսկ ձերբակալել են հակասանիտարիայի համար, սակայն դրանից հետո էլ նա չի փոխել իր կենսաձևը:

Մինչև հունիսի վերջ քաղաքի իշխանությունները, այնուամենայնիվ, կաշխատեն այնպես անել, որ ամերիկացին իր բնակարանը կարգի բերի: Ոստիկանները նրան նման ցուցմունք են տվել` ամերիկացու տունը հրդեհավտանգ որակելով:

Միայն բակը մաքրելու համար ամերիկացուն 3 օր կպահանջվի: Այնուհետև գործի կանցնեն հատուկ սանիտարական ծառայությունները, որոնք պետք է մաքրեն տան ներսի սենյակները: Ամերիկյան օրենքների համաձայն՝ տղամարդը պարտավոր է վճարել այդ գործողությունների դիմաց:




Լրահոս