Բացակա ընկերների փոխարեն քվեարկած պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՔԾ ներկայացված դիմումն ուղարկվել է ԱԺ: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան` ՀՔԾ-ից տեղեկացրել են. «09.02.12թ. ԱԺ հերթական նիստում պատգամավորներ Ա.Բաբլոյանի, Հ.Նաղդալյանի, Գ.Մելիքյանի եւ Ա.Ղուկասյանի կողմից ԱԺ կանոնակարգի խախտում թույլ տալու` բացակա պատգամավորների փոխարեն քվեարկելու եւ այդ կապակցությամբ նրանց նկատմամբ կարգապահական որեւէ միջոց չձեռնարկելու վերաբերյալ քաղ. Ռ.Թորոսյանի հաղորդումն ուղարկվել է ԱԺ նախագահի քննարկմանը»: ՀՔԾ-ից, սակայն, չեն մանրամասնել՝ իրենք քրեական գործ հարուցել-չհարուցելու համար սպասում են ԱԺ նախագահի պատասխանին, թե դիմումը Նիկոյանին վերահասցեագրելով` իրենց առաքելությունը համարում են կատարված:
«ԿՔԱՉԱԼԱՑՆԵ՞Ն»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ