Եթե WBO և WBA Super World վարկածներում կիսամիջին (մինչև 66.7 կգ ) և առաջին միջին (մինչև 69.9 կգ) քաշային կարգերում աշխարհի չեմպիոն 37-ամյա ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը տեղափոխի իր մենամարտն ավելի ուշ շրջան, հնարավոր է, որ նրա հավանական մրցակիցը լինի բրիտանացի Ամիր Խանը:
Ինչպես հայտնի է, Ֆլոյդի հաջորդ մենամարտը նախատեսված է ԱՄՆ-ում սեպտեմբերի 13-ին: Այդ մենամարտը տրամաբանական կլիներ, սակայն նշված օրը Ամիրը նշելու է մուսուլմանների համար սրբազան Ռամադանը:
Եվս մեկ թեկնածու է արգենտինացի Մարկոս Մայդանան: Շատերը մինչ այժմ վստահ են, որ մայիսին Մայդանան չէր պարտվել Մեյվեզերին, և ցանկանում են տեսնել ռևանշ մենամարտ:
Մենամարտի հնարավոր թեկնածու է նաև WBC վարկածում առաջին կիսամիջին քաշային կարգի (63.5 կգ) աշխարհի չեմպիոն 26-ամյա Դեննի Գարսիան: Նա արդեն հանդես է եկել կիսամիջին քաշային կարգում և չունի ոչ մի պարտություն: Այսպիսի մրցակիցը կհամապատասխաներ Ֆլոյդին: