Նովոռոսիյսկում հավաքարարը փորձել է բանկ կողոպտել: Կինը, ով հատակ էր մաքրում ֆինանսական հաստատության բոլոր սենյակներում, հատակ մաքրելու հարմարանքով հանել է հսկող տեսախցիկը և վերցրել փողերը՝ դրանք դուրս բերելով աղբի պարկի մեջ:
Ինչպես պարզել են քննիչները, կասկածյալն ամեն օր մաքրություն է արել բանկում: Մի անգամ նա պահուստային հատվածում բաց պահարան է նկատել, որտեղ 5 հազար ռուբլու չափ թղթադրամ է եղել: Իր «զենքով» պոկելով տեսախցիկի լարերը՝ նա այն շարքից հանել է և դրամը դուրս բերել բանկից աղբի պարկի մեջ. հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Կարճ ժամանակ անց բանկի աշխատակիցները հայտնաբերել են կորուստը և դիմել ոստիկանությանը: Նրանք ուսումնասիրել են բանկում տեղադրված այլ տեսախցիկների տեսանյութը և պարզել, որ կողոպուտի ժամանակ բանկի տարածք է մտել միայն հավաքարարը: Նրանց ենթադրությունները հաստատել են հանցանքի վայրում գտնված մատնահետքերն ու ոտնահետքերը: Հայտնաբերվել են այդ վարկածն ապացուցող նաև այլ փաստեր: