Այսօր խորհրդարանում տեղի ունեցավ «Գազային» հարցերով ժամանակավոր հանձնաժողովի հերթական դռնփակ նիստը:
Նիստից հետո հանաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կընթերցվի իրենց աշխատանքների մասին հաղորդագրություն:
«Առաջիկա արտահերթ նիստի ընթացքում մենք հանդես կգանք միջանկյալ զեկույցով, որով կառաջարկենք երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նախատեսում են մինչև տարեվերջ երկարացնել հանձնաժողովի գործունեության ժամկետը, քանի որ աշխատանքները շատ են, և դրանց իրականացման համար շատ ժամանակ է հարկավոր:
Այվազյանը կարծիք հայտնեց, որ հանձնաժողովը վերջում կարող է դրական արդյունքներ տալ, սակայն չցանկացավ մանրամասնել, թե այս ընթացքում ինչ բացահայտումներ են եղել և առաջարկեց սպասել, մինչ պատրաստ կլինի հաղորդման տեքստը, որը կհնչի նաև խորհրդարանի ամբիոնից: