«Եթե ՕԵԿ-ը մեջտեղից ճղվի, մանդատն իմ ձեռքից վերցնել չի կարող»:
«Օրինաց երկիր»-ն ընտրություններից առաջ է սկսել մանդատները կորցնել: Սա այն դեպքն է, երբ բառի բուն իմաստով շաբաթն ուրբաթից շուտ է եկել: Թվում էր, թե գոնե մինչեւ մայիս Արթուր Բաղդասարյանին կհաջողվի պահպանել ունեցած-չունեցածը, դեռ մի բան էլ վերարտադրվել: Մինչդեռ չնայած սառը եղանակին` հողը նրա ոտքերի տակից փախչում է: Ուստիեւ, ինչպես կուսակցությունից հեռացած պատգամավորն է նշում, մեջտեղից ճղվելու կարիքն էլ չկա: Արդեն անիմաստ է: Հայտնի է, որ օրինաչափությունները նախ իրենց գոյության մասին զգացնել են տալիս, իսկ շատ չանցած` իրականության վերափոխվում: