«Ոչ մի հարց ինձ չի կարելի տալ»:
Հարց չկա. Սուրեն Խաչատրյանն այնքան էլ հետաքրքիր մարդ չէ ու կարեւոր գործերով աչքի չի ընկնում, որ լրատվամիջոցները կենտրոնանան նրա շուրջ: Արձանագրենք ակնհայտը. Լիսկան պարբերաբար սկանդալային պատմությունների գլխավոր հերոսի կերպարն է ստանձնում, ինչն էլ թերթերին ստիպում է հարցեր տալ Սյունիքի մարզպետին` հույսով, թե իրար հաջորդող «թյուրիմացությունները» մի օր կհարթվեն: Իսկ մարզպետն արդեն սկսել է ջղաձգվել հեռախոսազանգերից, թեեւ ոչ մի կերպ չի ուզում պատկերացնել, որ ցանկալի անուշադրության մատնվելու միակ ելքը խաղաղ կենցաղի անցնելը կլինի` պաշտոնից դուրս: