Ինչպես արդեն հայտնել էինք, ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր կուսակցության գրասենյակում նիստ է անցկացրել, որը վարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նիստի ժամանակ անդրադարձ է եղել 5-րդ նստաշրջանի աշխատանքներին. armlur.am-ի հետ զրույցում նշեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:
«Քանի որ ավարտվել է նստաշրջանը, անհրաժեշտություն կար ամփոփել այն ամենը, ինչ տեղի էր ունեցել այս ընթացքում, նաև՝ քննարկել դեռևս չլուծված հարցերն ու խնդիրները: Որոշում է ընդունվել ամռան ընթացքում նույնպես շարունակել աշխատանքները, քանի որ հրատապ խնդիրները չեն կարող մնալ մինչև աշուն», – ընդգծեց նա:
Ուրիխանյանը նաև նշեց, որ ի թիվս շատ հարցերի՝ անդրադարձ է կատարվել նաև կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ կառավարության նոր նախագծին:
«Հայեցակարգի ուսումնասիրության արդյունքում նկատվել է որոշակի տեղաշարժ, բայց նախագիծը կներկայացվի վաղը: Մենք պատրաստ ենք այն ուսումնասիրել և կայացնել որոշում: Բնական է, որ որոշումը կայացվելու է հանրային շահերի սպասարկման շրջանակներում:
Քանի որ այսօր տեսանելի չէ, թե ինչ է ներկայացվելու, ես չեմ շտապի ինչ-որ բաներ ասել», – նշեց նա: