Ինչպես հայտնի է, կոալիցիոն ուժերը որոշել են ընտրություններին առանձին համամասնական ընտրացուցակներով հանդես գալ, այսինքն` մրցել միմյանց հետ: Իշխող կոալիցիան ԱԺ ընտրություններից առաջ հստակեցրել է խաղի կանոնները. քննարկել եւ արձանագրել են խորհրդարանական ընտրություններում սեփական ընտրացուցակներով հանդես գալու, քաղաքակիրթ մրցակցության կանոններով ընտրություններին մասնակցելու իրենց պատրաստակամությունը, ինչպես նաեւ կարեւորել են ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացումը:
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ, կոալիցիոն ուժերի` ընտրություններին առանձին համամասնական ընտրացուցակներով հանդես գալը ի՞նչ կարող է տալ Հայաստանի քաղաքական դաշտին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ընտրություններին կոալիցիոն ուժերի` առանձին ընտրացուցակներով հանդես գալու որոշումը, իմ կարծիքով, միայն դրական ազդեցություն կարող է ունենալ: Առանձին ցուցակներով հանդես գալը կնպաստի մրցունակության ավելի բարձրացմանը, իսկ ընտրողները կունենան ընտրության ավելի լայն հնարավորություն:
քաղտեխնոլոգ
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա Հայաստանի քաղաքական դաշտի վրա միայն բացասական ազդեցություն կարող է ունենալ: Շատ ավելի լավ կլիներ, որ իրենք ընտրություններում մեկ ցուցակով հանդես գային: Իմ կարծիքով` էդպես ընտրողների համար ավելի հեշտ կլիներ: Նրանք «Բարգավաճ Հայաստան»-ն Արթուր Բաղդասարյանի սինդրոմով են ներկայացնում, որ ընտրողները, չցանկանալով իրենց ձայնը վերջիններիս տալ, քվեարկեն ՀՀԿ-ի օգտին եւ ընդհակառակը: Կարճ ասած` լավ բան չի սպասվում: Հանրապետական կուսակցությունը էս միջոցով փորձում է ընտրողներին թյուրիմացության մեջ գցել:
ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական
հայրենիք» կուսակցության նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Կոալիցիան առանձին համամասնական ընտրացուցակներով է հանդես գալու, բայց հավատարիմ է մնալու կոալիցիոն հուշագրին. նրանց այս հայտարարությունից հետեւում է, որ կոալիցիան մնում է: Ես կարծում եմ, որ կոալիցիան պահպանվելու է մինչեւ ընտրությունները: Ըստ իս, նրանք ուղղակի պայմանավորվել են միմյանց չվիրավորել, իրար դեմ քայլեր չանել: Այսինքն` իշխանությունը միասնական է, եւ միասին լուծելու են խնդիրները, եթե, իհարկե, արդեն չեն լուծել:
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար
Պատրաստեց ԱԴՐԻՆԵ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ