Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնության H խմբի առաջին տուրի խաղում Բելգիայի հավաքականն այսօր մրցում էր ալժիրցիների հետ: Առաջին խաղակեսից հետո Բելգիան պարտվում էր նվազագույն հաշվով: Առաջին խաղակեսի միակ գնդակը 25-րդ րոպեին խփել էր իսպանական «Վալենսիայի» կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլին` ով անվրեպ իրացրեց 11 մետրանոցը: 70-րդ րոպեին խաղի հաշիվը հավասարեցրեց Ֆելլաինին: Արդեն 80-րդ րոպեին Մարտենսի գոլի շնորհիվ բելգիացիներն առաջ անցան հաշվի մեջ:
ԱԱ-2014, H խումբ, առաջին տուր
Բելգիա – Ալժիր՝ 2:1
Ֆելլաինի 70, Մարտենս, 80- Սոֆիան Ֆեգուլի, 25 (11մ.),