«ՇԱՌՈՏ» ԳՈՐԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներկայում շուրջ 134 հազար բնակիչ ունեցող Տավուշի մարզում հանրապետական թերթերի ընդամենը երկու թղթակից է աշխատում, որոնցից մեկը` տողերիս հեղինակը: Պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող լրատվություն հաղորդում, մարզի կյանքի սուր խնդիրներն արծարծում են ոչ թե հանրապետական հեռուստաընկերությունների, այլ օրաթերթերի թղթակիցները: Նրանց գործը «շառոտ է», քանզի պաշտոնատարները եւ քրեական կենսագրություն ունեցող անձինք չեն սիրում, որ իրենց մասին քննադատական բնույթի հրապարակումներ են լինում: Թղթակիցների հասցեին պարբերաբար հնչում են սպառնալիքներ, սակայն առայժմ դրանք գործի չեն վերածվել: Տավուշում աշխատող հանրապետական թերթերի  թղթակիցների հոնորարները ցածր են, համայնքներ մեկնելու համար գործուղման ծախսեր չեն տրվում: Չնայած մարզում բանասիրական կրթությամբ անգործները  մեծ թիվ են կազմում, մարզային թղթակից դառնալ ցանկացողները քիչ են: Հավելենք, որ տեղեկատվական առումով մի տեսակ «շրջափակման մեջ է» շուրջ 30 հազար բնակիչ ունեցող Բերդի տարածաշրջանը: Բերդում տեղական հեռուստաընկերություն չի գործում, հանրապետական լրատվամիջոցներն էլ այնտեղ թղթակից չունեն: Հայաստանի լրատվամիջոցների ներկայացուցիչներն էլ հազվադեպ են լրագրողական այցով լինում հեռավոր, կտրված այդ տարածքում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս