«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւս հայտնի չէ, թե երբ է գործելու «Կուտակային կենսաթոշակային համակարգի» մասին օրենքը: Այդ մասին Արցախում հայտնել են «Ժողովուրդ»-ի թղթակցին:
Ավելին, մեր տեղեկություններով՝ ԼՂՀ իշխանությունները որոշել են այն հետաձգել եւս 1 տարով, քանի որ Հայաստանում նույնպես այդ համակարգի «ճակատագիրը» դեռեւս անհայտ է: Արցախում սպասում են, թե, ի վերջո, ինչ օրենք են ընդունելու ՀՀ-ում կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որպեսզի նույն օրենքը նույն ձեւակերպումներով ընդունեն նաեւ իրենց մոտ:
«Ժողովուրդ»-ը զրուցել է ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր, ԱԺ սոցիալական եւ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի հետ, ով ասել է. «Հարցը ներկայում դեռ քննարկման փուլում է, մենք մեր ուսումնասիրությունները կսկսենք միայն այն պարագայում, երբ կառավարության կողմից փաթեթը կներկայացվի ԱԺ»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: