«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Մարիոթ Արմենիայի» բացօթյա սրճարանում հայոց քաղաքական իսթաբլիշմենթը գործնական հանդիպումներ է ունենում, երբեմն անգամ «տիկիններ» է ծեծում։
Այստեղ են իրենց գործնական հանդիպումներն անցկացնում Նարեկ Սարգսյանը, «Սովրանոյի» Արման Սահակյանը, ընդդիմադիր Խաչիկ Քոքոբլյանը։ Այստեղ կարող ես հանդիպել անգամ Սամվել Ֆարմանյանին եւ Նիկոլ Փաշինյանին։ Սակայն «Մարիոթի» ամենահավատարիմ հաճախորդը տիկին Նանին է՝ Վարդան Օսկանյանի կինը։ Նա միշտ այնտեղ է։ Երեկ վերջինիս գործնական հանդիպումն ավարտվեց լավ փաթեթավորված ծիրանի գնմամբ, իսկ երբ դուրս էր գալիս սրահից, նրան մոտեցավ հյուրանոցի մենեջերներից մեկը եւ «օրանժ» վարդերի մի փունջ նվիրելով՝ ճանապարհեց նրան։
Ի դեպ, հիշեցնենք, որ «Մարիոթն» առանձնանում է ոչ միայն նրանով, որ այնտեղ ավանդաբար իրենց հավաքներն են անցկացնում հայաստանյան մասոնները, այլեւ որ «Մարիոթների» ցանցը ողջ աշխարհում պատկանում է մորմոններին, իսկ Քոչարյանի հայտնի ընկեր մորմոն Հանթսմանը ոչ միայն ֆինանսավորում էր «Սիվիլիթասը», այլեւ հանդիսանում էր Վարդան Մինասիչ Օսկանյանի լավագույն բարեկամը»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում