«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ստեփանակերտի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի դատարանում, երեկ կայացավ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի գործով դատավարությունը:
Արցախից, «Ժողովուրդ»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Վիտալի Բալասանյանը դատարանում հայտարարեց, որ իր դեմ իրականացված սպանության փորձի հետեւում կան պատվիրատուներ, իսկ թե ովքեր են նրանք, առայժմ ոչինչ չի կարող ասել. «Դուք ինձ աշխարհում ցույց տվեք մի պրակտիկ օրինակ, երբ մարդուն 700.000 դրամի համար կցանկանան սպանել, չկա նման բան, ուստի այս ամենի շարժառիթն այլ է եղել եւ սա պատվեր է»:
Նախագահող դատավոր Անատոլի Թադեւոսյանի այն հարցին, թե Վիտալի Բալասանյանն ունի՞ ապացույցներ, թե ովքեր են կանգնած պատվերի հետեւում, պատգամավորն ասաց. «Առայժմ ոչ»: Իսկ թե ինչ են մտածում ամբաստանյալ Արա Ավետյանի հարազատները, եւ արդյոք ամբաստանյալները խոստովանո՞ւմ են, որ պատվեր են կատարել, թե ոչ, մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի վաղվա համարում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: