Ուիթնի Հյուսթոնի երկրպագուներից շատերը կկարողանան հրաժեշտ տալ իրենց սիրելիին անձամբ, քանի որ հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա «Պրուդենթիալ Սենտ» մարզադաշտում, որը տեղավորում է 18 հազար հանդիսական: Սակայն հուղարկավորությանը ներկա կլինեն միայն նրանք, ովքեր ստացել են հրավիրատոմս: Երգչուհու ընտանիքի որոշմամբ` կլինեն միայն Հյուսթոնի ամենամտերիմ մարդիկ` մոտ 300 հոգի: Երկրպագուների մուտքն այդ օրն արգելված է, չնայած Sky.news լրատվական կայքի հաղորդմամբ` շաբաթ օրը նրանց հնարավորություն կընձեռեն ուղիղ եթերով հետեւելու աշխարհահռչակ երգչուհու հուղարկավորության արարողությանը: Ի դեպ, Հյուսթոնի նախկին ամուսնուն` Բոբի Բրաունին, թաղմանը չեն հրավիրել:
ՄԻԱՅՆ ՀՐԱՎԵՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ