ՀԱՐՑ. Գիտեմ, որ քաղաքապետարանը տեղյակ է այն մասին, որ 109 համարի երթուղին շատ վատ է աշխատում, եւ երթուղայինների պակաս կա (109 համարի ընդամենը երեք երթուղային կա): Տեղյակ եմ, որ նոր չինական ավտոբուսներ են ներկրվել Հայաստան, հնարավո՞ր է, որ գոնե 109 համարի 1 ավտոբուս աշխատի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Երեւանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցմանն ի պատասխան` աշխատակազմի տրանսպորտի վարչությունը տեղեկացնում է, որ ներկայում մշակվում է Երեւանի վերգետնյա ուղեւորատար տրանսպորտի նոր երթուղային ցանց, որում միկրոավտոբուսային 109 համարի երթուղին ներառված չէ: Միաժամանակ նոր երթուղային ցանցով նախատեսվում է նոր երթուղի, որով կապահովվի Նորք թաղամասի տրանսպորտային կապը մայրաքաղաքի կենտրոնի եւ Նոր Նորքի զանգվածների հետ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քաղաքապետարանի նախաձեռնությունը սպասված է, թեեւ Նորք-Մարաշ համայնքի եւ 109 երթուղու դեպքում կոնկրետ խնդիր է ծագում: Ընդունենք, թե ավտոբուսներն արդեն գործում են. հետաքրքիր է, թե տարվա հատկապես այս եղանակին դրանք ինչպես են անցնելու Նորքի նեղլիկ, սառած ու ոլորաններով հարուստ փողոցներով: Տվյալ դեպքում երեւի թե երթուղայիններն են ավելի նախընտրելի, պարզապես անհրաժեշտ է մի քանի մեքենա ավել շահագործել: