ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Վերլուծաբան եւ հաղորդավար Արմեն Դուլյանը «Ազատություն» ռադիոկայանում, հետո Հ2 հեռուստաընկերությունում, այժմ էլ «Շանթ»-ի «Հորիզոն» լրատվականում, երբ հիշում է անկախ Հայաստանի կայացման`  պատերազմի, ցրտի,  խավարի ծանր տարիները (մինչեւ 1995 թվականի մայիսի 12-ի հրադադարը), խոսում է միայն ցրտի ու խավարի մասին, պատերազմից ոչ մի բառ չի ասում: Չեմ կարծում, որ այդ պահին նա մոռանում է պատերազմի մասին: Այդ դեպքում ինչո՞ւ է այդպես վարվում:

Արամայիս Ասլանյան, 66 տարեկան,  թոշակառու


ՊԱՏԱՍԽԱՆ. Նախ` իրենք սխալ են, ես Հ2-ում չեմ աշխատել, ես Հ1-ում եմ աշխատել: Երկրորդն էլ, չգիտեմ` ինչու է նրանց մոտ այդպիսի կարծիք ստեղծվել, ես միշտ էլ շեշտել եմ ղարաբաղյան պատերազմը, եւ  մանավանդ ես չեմ կարող չնշել ղարաբաղյան պատերազմը, որովհետեւ պատերազմի տարիներին` ամենաթեժ պահին` 92-93 թվականներին, ես աշխատել եմ ՀՀ պաշտպանության նախարարությունում որպես տեղեկատվության եւ հանրության հետ կապերի դեպարտամենտի պետ: Դժվար թե ես տեղյակ չլինեի այդ ժամանակվա պատերազմից, եւ դրա համար, ինչպես իրենք ասում են, իբրեւ թե ես չեմ նշում ղարաբաղյան պատերազմը. դա իմ կենսագրության հետ է կապված եւ իմ կենսագրության անքակտելի մի մասն է կազմում: Դրա համար ես պարզապես զարմանում եմ, թե նրանց վրա ինչու է այդպիսի տպավորություն թողել իմ լուսաբանումը:

Վերլուծաբան եւ հաղորդավար  Արմեն Դուլյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ե՛վ հարցն է հետաքրքիր, ե՛ւ պատասխանը: Թեեւ ցանկացած լրագրողի իրավունքն է կոնկրետ թեմայի կամ ժամանակաշրջանի մասին խոսելիս կենտրոնանալ հատկապես այն խնդրի վրա, ինչ ինքն է նպատակահարմար համարում ու տվյալ պահին կարեւորում: Բացի այդ, երբ խոսքը հեռուստաընկերությունների մասին է, արդեն սովորական է դարձել, որ հայկական ալիքները բոլոր հարցերին սուբյեկտիվ մոտեցում են ցուցաբերում:




Լրահոս