Մեքսիկացիների դարպասապահ Գիլերմո Օչոան մի քանի անգամ փրկեց դարպասը վերահաս գոլից, ինչի հետևանքով բրազիլացիները միայն 1 միավոր վաստակեցին:
«Ես գոհ եմ, լավ խաղ էր: Երկու թիմն էլ լավ խաղ ցուցադրեցին և ապացուցեցին որակյալ թիմային խաղ ցուցադրելու իրենց ձգտումը: Խաղի հաշիվը՝ 0:0, ցուցադրում է խաղի բնույթը:
Բրազիլիան նույն խաղն է ցուցադրում արդեն 20 խաղ շարունակ: Մենք որակ ցույց տվեցինք, բայց ոչ ոքին լավ արդյունք համարել չի կարելի: Մեզ դիմադրում էր ուժեղ մրցակից, որին պետք է հարգել», – ասել է Սկոլարին: