ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Սեւան-Երեւան ճանապարհին արագության ցուցանակ չկա, եւ վարորդները չգիտեն, թե ինչ արագությամբ վարեն մեքենաները: Միայն մեկ ցուցանակ կա  ոստիկանության հենակետի մոտակայքում: Շատ դեպքերում ճանապարհային ոստիկանությունը կանգնեցնում է վարորդներին եւ տուգանում` պատճառաբանելով, թե արագ են վարում: Ինչո՞ւ  արագության ցուցանակներ չկան:

Վարդան Մանուկյան, 41 տարեկան, վարորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթեւեկության կանոնները եւ տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման 7 գլխի պահանջների համաձայն` բնակավայրերում տրանսպորտային միջոցների երթեւեկությունր թույլատրվում է 60 կմ/ժ, իսկ բնակավայրերից դուրս` 90 կմ/ժ ոչ ավելի արագությամբ, եթե 3.24 «Առավելագույն արագության սահմանափակում» ճանապարհային նշանի կիրառմամբ սահմանված առավելագույն արագության այլ սահմանափակումներ չկան:

ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ
Արսեն Գալստյան


«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մի կարեւոր լրացում նույնպես անհրաժեշտ է. մասնավորապես Երեւանում, նախքան արագաչափ սարքին մոտենալը, նախազգուշացնող ցուցանակներ իսկապես կան, բայց դրանց եւ սարքի հեռավորությունը չափազանց մոտ է, ինչը նշանակում է, որ վարորդն արագաչափին հասնելուց առաջ կդժվարանա դանդաղեցնել մեքենայի ընթացքը: Բացի այդ, ցուցանակները չափազանց փոքր են, ու նաեւ դրանք նկատելու խնդիրը կա: Թվում է, թե այստեղ էլ է խնայողության մոտեցումը գործել, ու ցուցանակները հնարավորինս փոքր են պատրաստվել: Թեեւ վերջիններս հիմնականում տեսանելի վայրերում են, բայց գոնե կարելի էր գուային հակադրության միջոցով դրանք ավելի ընդգծել:




Լրահոս