Աճուկի վնասվածքը, որ ստացել էր Կոենտրաուն Աշխարհի առաջնության՝ Գերմանիայի հետ խաղում, ճակատագրական դարձավ ֆուտբոլիստի համար: Եվ եթե սկզբում հաղորդվում էր, որ նա չի կարողանա խաղալ մինչև խմբային փուլի ավարտը, ապա երեքշաբթի հայտնի է դարձել, որ մունդիալին ֆուտբոլիստն այլևս չի խաղա: Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հաստատել է տեղեկությունը. գրում է isport-ը:
Հիշեցնենք, որ առողջական խնդիրներ ունի նաև Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ուգու Ալմեյդան, ով նույնպես վնասվածք էր ստացել Գերմանիայի ընտրանու դեմ խաղում: Բացի այդ՝ Քրիշտիանու Ռոնալդուին հանգսիտ չի տալիս ծնկի վնասվածքը: